Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Անհնազանդության ակցիայի մասնակիցները փողոցներ են փակում

Անհնազանդության ակցիայի մասնակիցները փողոցներ են փակում
08.12.2020 | 16:22

Մայրաքաղաքում այս պահին ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են իրականացվում: Անհնազանդության ակցիայի մասնակիցները Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակում: Մի շարք գլխավոր պողոտաներում երթևեկությունը կաթվածահար է: Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:

Դիտվել է՝ 5985

Մեկնաբանություններ